29 հունվարի 2003 - 17:25 AMT
ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ
Հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, որը դեռեւս լիովին չի օգտագործվում: Այդ մասին խոսվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Թորդա Էբոթ-Վաթի հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը: Թորդա Էբոթ-Վաթը Վ. Օսկանյանին է հանձնել հավատարմագրերի պատճեները: