Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կրկին ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կրկին ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն և Ֆրենկ Փալոունը ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել արդար, կառուցողական և ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, որոնք կհենվեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների վրա, ինչպես նաև արդար, ազնիվ ու համապարփակ միջազգային լուծման համար:

«Պատմական փաստերը լավ հայտնի են՝ 1,5 մլն հայեր միտումնավոր ոչնչացվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ», ասել է Ադամ Շիֆը: « Ամեն օր նվազում է Ցեղասպանությունը վերապրածների թիվը, մենքո պետք է շտապենք և Հայոց ցեղասպանությունն անհապաղ ճանաչելը մեր պարտքն է»: «Գրեթե 100 տարի առաջ միլիոնից ավելի հայեր անողոքաբար սպանվեցին Օսմանյան կայսրության ուժերի կողմից՝ նրանց երկրի երեսից ջնջելու իրենց սարսափելի ձգտման մեջ», ասել է կոնգրեսական Գրիմը: «ԱՄՆ-ն մշտապես պաշտպանում է արդարությունն ու մարդու իրավունքները ամբողջ աշխարհում և մեր սուրբ պարտքն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանդես գալով Նյու Յորքի հայ համայնքի անունից, ես հպարտ եմ, որ կարող եմ միանալ իմ գործընկերներին երկու կուսակցություններից»,-ասել է կոնգրեսականը:

Կոնգրեսական Վալադաոն հիշեցրել է, որ շատերը, ում հաջողվեց մազապուրծ լինել Ցեղասպանությունից, գաղթեցին ԱՄՆ և բնակություն հաստատեցին Կալիֆորնիայում: «Այսօր նրանց ընտանիքները մեծանում են ու բարգավաճում: Այնուամենայնիվ կորուստի զգացողությունը շատ խորն է արմատացած, ես անաձամբ եմ ճանաչում բազմաթիվ ամերիկահայերի, որոնց նախնիները չեն կարողացել խուսափել կոտորածից: Մենք պետք է երաշխավորեքն, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այն, ինչը որպես ճշմրատություն շատերը գիտեն»,-ասել է նա:

«Ժամանական է, որ ԱՄՆ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը հանդես է գալիս որպես ԱՄՆ կայուն դաշնակից և պետություն, որը կողմ է ժողովրդավարությանն ու կայունությանը տարածաշրջանում: Այսօր ներկայացված բանաձևը ցույց է տալիս, որ մենք ձեռքներս ծալած չենք նստելու, երբ Ցեղասպանության փաստը խեղաթյուրվում է թուրքական կառավարության կողմից»,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---