Պան Գի Մուն. Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի

Պան Գի Մուն. Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է «Ռոյթերսը»: «Մեր ակնկալիքներն այս հանդիպումից մեծ են»,-ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը համակարծիք էր, որ որքան դա շուտ լինի, այնքան լավ: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանին ևս հարկավոր է հրավիրել խորհրդաժողովին, անկախ դրան Արևմուտքի բացասական վերաբերմունքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---