Ա.Մարտիրոսյան. Գազի գնի բարձրացումը մեր աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի

Ա.Մարտիրոսյան. Գազի գնի բարձրացումը մեր աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի

PanARMENIAN.Net - Գազի գնի բարձրացումը մեր աղքատ բնակչությանը ծայրահեղ վիճակի կհասցնի, ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին: «Եթե դա անեին ցանկացած ընտրությունից առաջ, բնականաբար 10 000 դրամ ընտրակաշառքով ոչ ոք նրանց ձայն չէր տա: Իսկ սրանով իշխանությունները պարզապես խթանում են արտագաղթը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահը շեշտեց, որ գազի գնի բարձրացման արդյունքում երկրում կստեղծվի խիստ լարված իրավիճակ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---