Ի.Ալիեւը պաշտոնական պատվեր է իջեցրել` կեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի անձնական մասնակցությունը ազգամիջյան պատերազմի քարոզչությանը այն բանի վկայությունն է, որ հետխորհրդային տարածքում դեռեւս կենսունակ է հասարակագիտությունը քաղաքական քարողչությամբ փոխարինելու հարուստ ավանդույթը, հայտարարել է Լիազոր նախարար եւ Արտակարգ դեսպանորդ, Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Մոսկվա), ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի (Վաշինգտոնի) հակաահաբեկչության գծով փորձագետ Հայկ Քոթանջյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ըստ Հ.Քոթանջյանի, նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է Ադրբեջանում դեռեւս խորհրդային տարինեին ստեղծված եւ շարունակվող «ազգի հոր» պաշտամունքի ավանդույթները: «Մտովի պատկերացրեք ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարի դերում եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ասիական բռնատիրության միանձնյա ղեկավարը խորհրդային ժամանակների պլենումների սցենարով քաղաքական պատվեր է տալիս` Հարավային Կովկասի ժողովրդների պատմության ոլորտում համաշխարհային ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները փոխարինել քաղաքական քարոզչությամբ»,-նշել է փորձագետը: Սակայն, ավելացրել է նա, խոսքը գնում է ոչ միայն ձեւի մասին: Ակնհայտ է, որ այս դեպքում համաշխարհային հասարակագիտության առջեւ վարկաբեկվում է ադրբեջանական պատմական գիտության նշանակությունը: Կաշառքի եւ պետական հովանավորչության շնորհիվ կեղծարարներին հրամայվում է զբաղեցնել դեռեւս խորհրդային տարիներից ծանոթ «հասարակագիտական գիտությունների ոլորտում ամենաանկանխատեսելի» իրենց տեղը, իսկ պատմաբաններին` ստանձնել քաղաքական աճպարարների օգնականների ծանոթ դերը: Իսկ վտանգի էությունն այն է, որ հարեւան պետության ղեկավարը հրապարակայնորեն եւ պաշտոնապես պատվեր է իջեցրել կեղծելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատմության գիտական փաստերը` համաշխարհային գիտության մասշտաբներով: Այլ կերպ ասած, Գիտությունների ակադեմիային տված հանձնարարականը տարածաշրջանի ժողովրդների պատմության զեղծարարության աղբյուրների ստեղծման ծրագիր է, որի առաջ մղումը ֆինանսական աջակցության դեպքում կոչված է խաթարելու վստահությունը գիտությունների այս ոլորտում համաշխարհային գիտության մեջ եղած աշխատությունների հանդեպ:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության օրը Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի 60-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին եւ իր երկրի համապատասխան հաստատություններին ներգրավվել մի ծրագրի մեջ, որը կհիմնավորի համաշխարհային հանրության առջեւ Ղարաբաղի հայության պատմական իրավունքների բացակայությունը իր բնակության պատմական հողերի` Արցախի հանդեպ: Նախագահ Ալիեւը առանձնակի խոշոր չափերի ֆինանսավորում է խոստացել ադրբեջանցի գիտնականներին մի թեզի մշակման եւ քարոզչության համար, ըստ որի «հայերը, հյուր լինելով, հայտնվել են Ղարաբաղում 19-րդ դարի 70-ական թվականներին, եւ պատմական իրավունքներ չունեն Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---