ՀՀ նախագահն ու Նոր Զելանդիայի դեսպանը համակարծիք են. Համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել

ՀՀ նախագահն ու Նոր Զելանդիայի դեսպանը համակարծիք են. Համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում պրն. Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության և հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, և ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակներում: Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---