17 մայիսի 2013 - 15:53 AMT
IFC-ն կօգնի հայկական ընկերություններին բարելավել սնդդի անվտանգությունը

Ամեն տարի աշխարհում գրանցվում է շուրջ 2 մլն մահացու դեպք, կապված սննդամթերքի հետ, իսկ ոչ պաշտոնական տվյալներավ, այդ թիվը շատ ավելի մեծ է: Ավելին, զարգացած երկրներում 1 մարդը 4-ից հիվանդանում է անորակ սնդդամթերքի պատճառով: Մոլորակի բնակչության մեկ երրորդը զբաղված է սննդամթերքի արտադրության ոլորտում: Աշխարհի ամենաաղքատ բնակչության շուրջ 70 տոկոսը բնակվում է գյուղական վայրերում, ուստի գյուղատնտեսությունը զարգացող երկրներում ու անցումային տնտեսությամբ երկրներում հանդիսանում է զբաղվածության կարևորագույն աղբյուր:

Հայաստանում ևս բնակչության մեծ մասն ապրում է գյուղական ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում է զբաղված բնակչության 45 տոկոսը, ուստի սննդային անվտանգության մակարդակի բարձրացումը կարևոր է Հայաստանի համար: Հայաստանի և Վրաստանի գծով սնդդամթերքի անվտանգության գծով նախագծի ղեկավար Մայա Թևզաձեն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սնդդամթերքի ներկրումը զգալիորեն գերազանցում է արտահանումը, իսկ սնդդամթերքի անվտանգությունը անհրաժեշտ պայման է արտահանման և Եվրոպայի ու ԱՄՆ շուկաներ դուրս գալու համար: Ավելին, սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է: Միջազգային ֆինանսական կորպորացիայի խորհրդատվական ծրագիրը առաջարկում է այն ընկերություններին, որոնք որոշել են ներդնել սննդի անվտանգության կառավարման համակարգ, մի շարք խորհրդատվական ծառայություններ: Մասնագետները ախտորոշիչ աուդիտ են անցկացնում ու հետազոտություն, մշակում են կոնկրետ խորհուրդներ ու գործողությունների ծրագիր: Հետո կատարվում է կառավարման համակարգի ներդրման աջակցություն բոլոր փուլերում՝ սկսած աուդիտի խոհուրդների կատարումից մինչև համապատասխան հավաստագրի ստացումը: Այսպիսով, Հայաստանում սկսված եռամյա ծրագիրը հետևյալ նպատակներն է հետապնդում. սննդարդյունաբերության ձեռնարկությունների մրցունակության բարձրացում սննդի անվտանգության բարելավման միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում կընդլայնվեն ընկերությունների ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նրանք դուրս կգան նոր շուկաներ և կբարելավեն օպերացիոն արդյունավետությունը, իսկ սպառողնրը կօգտվեն անվտանգ ու որակյալ մթերքից:

Նման հաջողված մի օրինակ է վրացական «Շումի» ընկերությունը, որը զբաղվում է գինու արտադրությամբ: Ընկերությանը հաջողվել է սպառման նոր շուկաներ գտնել, դուրս գալով Ղազախստանի, ԵՄ, ԱՄՆ շուկաներ:

Հայաստանը IFC-ի հետ աշխատում է երկու ուղղությամբ՝ սննդի անվտանգության համակարգի ներդրման և օրենսդրական բազայի ապահովման միջոցով: Ավելին, IFC-ի փորձագետների հետ մշակվել է և շուտով ԱԺ կներկայացվի սննդի անվտանգության վերահսկման օրենսդրական փաթեթը:

Ինչպես նշել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը» (GFSI), որի շնորհանդեսը արտադրողների մասնակցությամբ տեղի ունեցավ մայիսի 17-ին Երևանում, ուղղված է սննդի անվտանգության և որակի կառավարման չափանիշների գործնական կիրառմանը: Աբրահամ Բախչագուլյանը նաև հայտնել է, որ Պետծառայությունը հարցաշար է մշակել, որի միջոցով հնարավոր կլինի գնահատել արտադրողների պատկերացումները սննդի անվտանգության մասին: «Վեր հանված թերությունների վերլուծության հիման վրա մենք կստիպենք արտադրողնեին մասնագետներ ունենալ ընկերություններում ու կսովորեցնենք, թե ինչպես հետևել այդ գործընթացներին»,-ասել է նա: