Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլիի ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին

Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլիի ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ռեյհանլիի ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Հաթայ գավառի նահանգապետ Ջելալետդին Լեքեսիզը հայտարարել է, որ կասկածյալին ձերբակալել են Սիրիայի հետ սահմանը ապօրինի հատելու պահին: Ըստ նրա, ոստիկանությունը որոնում է ևս երկու կասկածյալի: Այժմ ահաբեկչության գործով ձերբակալված է 8 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---