Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատը կքննարկի Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբրի 20-ին Նախիջեւանի Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի օրակարգում որպես «Գրավոր պատասխան պահանջող հարց»: Այս խնդրի քննարկման նախաձեռնողները բարոնուհի Քոքսն է եւ Ջոն Մարքսը: Բարոնուհի Քոքսը, մասնավորապես, կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը քննարկել Ադրբեջանում հինավուրց հայկական եկեղեցիների եւ արվեստի այլ գործերի ոչնչացման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով մտահոգություն հայտնելու հնարավորությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---