«Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

«Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում: Քննարկմանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության փորձագետ Ոսկեհատ Իսախանյանը, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի, Երեւանի Պետական Համալսարանի աստվածաբանության ամբիոնի, խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին «Խտրականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները և առաջարկությունները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեղեկացրեցին, որ կարծիք ստանալու նպատակով օրենքի նախագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է հետագայում ավելի ընդլայնված քննարկումներներ կազմակերպել՝ խնդրով հետաքրքրվող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկություններն ուսումնասիրելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---