17 մայիսի 2013 - 17:25 AMT
Ստեփանակերտում նոր մարզահամալիր է կառուցվելու

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:

Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախագահ Սահակյանն իր խոսքում կարևորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ հավելելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և անթերի:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: