17 մայիսի 2013 - 17:46 AMT
«Դինամոն» երկարացրել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ

Մայիսի 17-ին Մոսկվայի «Դինամոն» երկարացրել է պայմանագիրը Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ: Նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2014թ. հունիսի 30-ը:

Բերեզովսկին խոստովանել է, որ ինքը վաղուց ուներ պայմանավորվածություն ակումբի հետ պայմանագրի երկարացման մասին, մնում էր միայն ստորագրել այն:

«Ես երջանիկ եմ, որ մնում եմ «Դինամոյի» պես հայտնի ակումբի անդամ: Այս խաղաշրջանում ես հաճախ չեմ դուրս եկել դաշտ, սակայն, հուսով եմ, դեռ կարող եմ օգուտ բերել»,-դարպասապահի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: