17 մայիսի 2013 - 20:44 AMT
Վնասվել է Մեծամորի թիվ 2 դպրոցի տանիքը. Անձրևաջրերը լցվում են դասասենյակներ

Այսօր, ժամը 17.52-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տանիքը, և անձրևաջրերը լցվում են դասասենյակներ. անհրաժեշտ է օգնություն:

Իրավիճակին տեղում ծանոթանալու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դպրոցի տանիքը անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Կրթության և գիտության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության ՃԿԿ պատասխանատուները, փոխմարզպետը և Մեծամորի քաղաքապետը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: