26 դեկտեմբերի 2005 - 13:22 AMT
Հայաստանի նախագահի հրամանագրերով Լեհաստանում եւ Ավստրիայում ՀՀ դեսպանները ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Լեհաստանում, իսկ Ջիվան Թաբիբյանը` Ավստրիայում` ՀՀ դեսպանի պարտականություններից: Ավստրիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Հովակիմյանը (նստավայրը` Վիեննա), իսկ Լեհաստանի Հանրապետությունում` Աշոտ Գալոյանը (նստավայրը` Վարշավա): PanARMENIAN.Net-ին այդ մասին հաղորդել են երկրի նախագահի մամլո ծառայությունում: