18 մայիսի 2013 - 10:35 AMT
Վեսելին Թոփալովի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը Ստավանգերում կիսում է 4-6-րդ տեղերը

Նորվեգական Ստավանգերում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորներ է կիսել Վեսելին Թոփալովի հետ (Բուլղարիա): Նա վաստակել է 4,5 միավոր և կիսում է 4-6-րդ տեղերը Պետեր Սվիդլերի (Ռուսաստան) և Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Մրցաշարի առաջատար Սերգեյ Կարյակինն է 5,5 միավորով, թեև զիջել է Սվիդլերին: 2-րդ տեղում է 5 միավորով Մագնուս Կալսենը (Նորվեգիա), իսկ եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) նույնպես 5 միավորով:

Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Կարլսենի հետ, Կարյակինը՝ Թոփալովի, Ռաջաբովը՝ Սվիդլերի, Լյուդվիգ Վան Համմերը՝ Նակամուրայի, Վան Հաոն՝ Անանդի: