18 մայիսի 2013 - 11:22 AMT
Լևոն Արոնյան. Կարլսենի հետ հանդիպումը ոչնչով չի տարբերվում մյուս շախմատիստների հետ հանդիպումից

Ստավանգերի մրցաշարի 8-րդ տուրում Վեսելին Թոփալովի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանն ասել է, որ նախապատրաստումը պարտիային խաղից ավելի ծանր էր:

«Ամբողջ օրը ես լարված էի, սակայն այսպիսի ոչ այնքան դժվար պարտիայից հետո չեմ հոգնել: Հանդիպման կեսին ես հասկացա, որ այն ոչ ոքի է ավարտվելու: Հաջորդ իմ հանդիպումը Մագնուս Կարլսենի հետ է, ես պետք է լավ քնեմ, քանի որ այն ավելի շուտ է սկսվելու»,-ասել է Արոնյանը:

Ըստ հայ շախմատիստի, հենց լավ քունն է օգնում պատրաստվել պարտիային, իսկ առավոտյան, ինչպես միշտ հեծանիվիվ է քշելու. «Կարլսենի հետ հանդիպումը ոչնչով չի տարբերվում այլ շախմատիտսների հետ հանդիպումից»:

Արոնյանը Ստավանգերում 4,5 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը, իսկ Կարլսենը 5 միավորով 2-րդ տեղում է: