18 մայիսի 2013 - 12:33 AMT
Chopard-ը չի նշել Կաննում առևանգված թանկարժեք իրերի ճշգրիտ արժեքը

Ոսկերչական Chopard ընկերությունը, որի թանկարժեք զարդերը գողացել են Կաննի կինոփառատոնում, հայտարարել է, որ կորուստի արժեքը շատ ավելի փոքր է, քան հաղորդվել է նախկինում:

Նախօրեին Կաննում, որտեղ անցնում է 66-րդ միջազգային կինոփառատոնը, անհայտ հանցագործները կողոպտել են հյուրանոցը, տանելով զարդերը, որոնք վարձակալությամբ տրվելու էին էկրանի աստղերին: Ըստ ոստիկանության, զարդերի արժեքը մոտ 1 մլն դոլար է: