«Ազատ դեմոկրատներ». «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ18 մայիսի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վստահ է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի թանկացումը պատահական չէ և սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, ավելին` ազգային անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Ըստ կուսակցության, ՌԴ իշխանություններն երբեք էլ չեն թաքցրել, որ գազը ռուսական քաղաքականության մեջ արտաքին սուբյեկտների հետ հարցեր լուծելու գործիք է և այդ գործիքն արդեն որերորդ անգամ կիրառվում է Հայաստանի նկատմամբ. «Վստահ ենք, որ այս անգամ էլ ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար»։ Կուսակցությունը համոզված է, որ գազի սակագնի թանկացումը բացասական հետևանքներ է թողնելու ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալ–տնտեսական վիճակի վրա, այն շղթայական ազդեցություն է ունենալու շուկայում և կբերի նոր թանկացումների, ինչն էլ երկրի համար արտագաղթի արդեն իսկ գոյություն ունեցող աղետալի տեմպերի կտրուկ աճի պատճառ կհանդիսանա։ «Այստեղ չի օգնի անգամ ՀՀ կառավարության կողմից առաջարկված 30 տոկոս սուբսիդավորումը, քանզի դա էլ է իրականացվելու ՀՀ բյուջեից` այսինքն կրկին ՀՀ քաղաքացիների հաշվին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։ Այն կոչ է անում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը, իսկ ՀՀ իշխանություններին` քայլեր ձեռնարկել Հայաստանում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման և ապահովման ուղղությամբ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |