18 մայիսի 2013 - 13:09 AMT
Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայից հեռացել է 1,5 մլն մարդ

Սիրիայի գրանցված փախստականների թիվը կազմում է 1 մլն 515 հազար 639 մարդ, ասվում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:

Այս տարեսկզբից երկրից հեռացել է գրանցված փախստականների երկու երրորդը: Ընդ որում, ըստ զեկույցի, ամենևին ոչ բոլոր փախստականներն են գրանցվում այն երկրներում, որտեղ հաստատվում են:

Փախստականների մեծ մասը ապաստան է գտել Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում, հայտնում է ՌԲԿ-ն: Բուն Սիրիայում ներքին տեղահանվածքների թիվը հասնում է 4 միլիոնի: