18 մայիսի 2013 - 13:35 AMT
ԵՊԲՀ-ն ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այսուհետև ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:

Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաև արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից: