18 մայիսի 2013 - 15:19 AMT
Աֆղանստանի խորհրդարանում ձախողվել է բռնությունից կանանց պաշտպանության օրենքի շուրջ քննարկումը

Աֆղանստանի խորհրդարանում ձախողվել է բռնությունից կանանց պաշտպանության օրենքի շուրջ քննարկումը մեկնարկից ընդամենը 15 օր անց:

Օրենքի հակառակորդները պնդում են, որ նախագահ Համիդ Քարզայը խախտել է շարիաթի կանոնները:

Քարզայը օրենքը ներմուծել էր 4 տարի առաջ առանց խորհրդարանի համաձայնության: Ըստ օրենքի, մասնավորապես, արգելվում է աղջիկների ամուսնությունը մինչ չափահասության տարիքը, ստիպողական ամուսնությունը և բռնությունը կանանց հանդեպ: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին կալանավայրերում կանանց իրավունքները խախտելու համար: