Բակո Սահակյանը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Բակո Սահակյանը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց:

Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարեւոր ռազմական, քաղաքական և հոգեբանական հաղթանակ, որը ճեղքել է մոտ 70 տարի տևած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել երկրի անկախությունն ու ազատությունը և կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի զարգացումը այսուհետ կլինի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում և մոտակա տարիներին այստեղ կիրականացվեն մի շարք խոշոր ծրագրեր:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ՀՀ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ղեկավարությունը, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---