ՀՊՃՀ-ում կանցկացվի ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների սեմինար-վարժանք![]() 18 մայիսի 2013 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ԱՄՆ Էներգետիկայի պետդեպարտամենտի միջև համագործակցության շրջանակներում մայիսի 20-ին ՀՊՃՀ Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում կմեկնարկի ատոմային էներգետիկայի և միջուկային գիտելիքների երկշաբաթյա սեմինար-վարժանք: Վարժանքին կմասնակցեն ՀՊՃՀ «Ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ», «Ջերմաէներգետիկա» մասնագիտություններով և Երևանի պետական համալսարանի «Միջուկային ֆիզիկա» մասնագիտությամբ սովորող ուսանողները, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ատոմային էներգետիկայի վարչության, ինչպես նաև` «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները: Այդ նպատակով Հայաստան են ժամանել ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանի ներկայացուցիչ Ջոն Մերֆին և ԱՄՆ հանրահայտ «Արգոն» ուսումնական կենտրոնի Միջուկային ճարտարագիտության դեպարտամենտի մասնագետ Ջասթին Պենսը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |