Լիտվական ԶԼՄ-ների բացահայտումը․ Ադրբեջանի 12 միավորը գնված էր (վիդեո)

Լիտվական ԶԼՄ-ների բացահայտումը․ Ադրբեջանի 12 միավորը գնված էր

PanARMENIAN.Net - Լիտվական 15min․lt լրատվական գործակալությունը բացահայտել է Ադրբեջանի խարդախությունը, որի շնորհիվ երկրի մասնակցին հաջողվել է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Ինչպես գրում է գործակալությունը, շաբաթ օրը նրանք խմբագրություն ահազանգել են ուսանողներ, ովքեր պատմել են, թե ինչպես են իրենց Վիլնյուսի փողոցներից մեկում մոտեցել տղամարդիկ ու առաջարկել հեշտությամբ փող վաստակել։ Դրա համար նրանց ընդամենը պետք էր երեկոյան հնարավորինս շատ անգամ քվեարկել «Եվրատեսիլի» կոնկրետ մասնակցի՝ Ադրբեջանի օգտին, ու դրա համար ստանալ 20-ական եվրո։ Բացի այդ, ձայներ գնողները խոստացել են ապահովել վերալիցքավորված մի քանի համարով։

Լրագրողները որոշել են սկսել սեփական հետաքննությունն ու՝ ձևանալով սովորական քաղաքացի, գանցել են ձայներ գնողների հետ հանդիպման: Նրանք առանց կաշկանդվելու սկսել եմ միանգամից պատմել ամբողջ սցենարը՝ ասելով, որ նմանատիպ խմբեր գործում են Եվրոպայի գրեթե բոլոր երկներում, քանի որ այլ կերպ այսօր հաղթել հնարավոր չէ: Երիտասարդներից մեկը պատմել է, որ նրանբց անհրաժեշտ է 10-ական անդամ ունեցող խմբեր հավաքե, որոնք պետք է քվեարկության 15 րոպեներին գտնվեն քաղաքի տարբեր մասերում:

«Այլապես բջջային օպերատորների մոտ կարող են կասկածներ առաջանալ, որ քվեարկում են նույն կետից»,- ասել է երիտասարդը:

Նա պատմել է նաև, որ ամեն մեկին տրվում են լիցքավորած SIM-քարտեր, որոնց միջոցով քվեարկության 15 րոպեի ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս շատ անգամ քվեարկել: Գնորդները նշել են նաև, որ անձամբ իրենց արդեն նման 8-10 խումբ ունեն: Հետևությունը՝ նման գնորդները նույնպես մի քանիսն են:

Խմբերում կա հսկիչ, ով քվեարկության ավարտից հետո գումարելով ուղարկած հաղորդագրությունների քանակը՝ վճարում է աշխատանքի համար: Լրագրողների հարցին՝ ինչպես համոզված լինել, որ վճարումը կկատարվի, երիտասարդներից մեկը ցույց է տվել գրպանում դրված 500 եվրո թղթադրամների կապը:

Ձայներին գողերը նաև տեղեկացրել են, որ նման մեխանիզմ գործել է նաև կիսաեզրափակչի ժամանակ ու որ Եվրոպայի 15 երկրներում այս կերպ աշխատում են Ադրբեջանի օգտին: Այսպիսով, Լիտվան Ադրբեջանին տվել էր առավելագույն՝ 12 միավոր։ Իսկ ընբհանուր առմամբ մրցույթի արդյունքում Ադրբեջանը 12 միավոր է ստացել Ավստրիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Մալտայի, Մոնտենեգրոյի ու Ռուսաստանի կողմից: Խոսակցության ամբողջական ձայնագրությունը՝ ստորև։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---