Արաս Օզբիլիսին ցանկանում են ձեռք բերել «Դինամոն», «Ռուբինն» ու «Սպարտակը»

Արաս Օզբիլիսին ցանկանում են ձեռք բերել «Դինամոն», «Ռուբինն» ու «Սպարտակը»

PanARMENIAN.Net - Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը: Որպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդներ են հանդես գալիս «Դինամոն» և «Ռուբինը», հայտնում է sport-express.ru-ն:

Ֆուտբոլիստով, որը «Կուբանի» կազմում 2012-2013թթ. 23 խաղի է մասնակցել ու 9 գոլի հեղինակ դարձել, հետաքրքրվում է նաև «Սպարտակը», սակայն վերջինիս շանսերն ավելի քիչ են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---