20 մայիսի 2013 - 10:25 AMT
Հայաստանի արևելյան շրջաններում հորդառատ և տևական անձրներ են սպասվում

Այսօր հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես հորդառատ և տևական անձրներ են սպասվում արևելյան շրջաններում, մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, հնարավոր են ամպրոպային բնույթի` կարճատև, բայց առատ անձրևներ, տեղ-տեղ քամի 10-12մ/վրկ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն: