Բակո Սահակյան. ՀՀ ԱԺ հետ փոխգործակցությունը պահանջված ու կարևոր է

Բակո Սահակյան. ՀՀ ԱԺ հետ փոխգործակցությունը պահանջված ու կարևոր է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տվյալ հարթությունում հնարավոր է հասնել շոշափելի հաջողությունների՝ հավելելով, որ այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ փոխգործակցությունը համարում է պահանջված ու կարևոր: Երկուստեք նշվել է կապերի էլ ավելի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---