20 մայիսի 2013 - 12:02 AMT
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան

Նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:

Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը և այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը:

Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր: