ՊՆ. Տավուշցիների խոսքով, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ս.Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա

ՊՆ. Տավուշցիների խոսքով, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ս.Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժը երեկ կրակ է բացել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ տավուշցիների խոսքից բացի միջադեպի այլ ապացույցներ չկան: «Ուղղաթիռը չի վնասվել, կրակոցների հետքեր չկան: Ապացուցել չի լինի, բայց տավուշցիների խոսքով, ադրբեջանական զինուժը կրակ է բացել նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա», - ասաց նա:

Սեյրան Օհանյանը երեկ, ժամը 11-ի շրջանում ուղղաթիռով ժամանել է Նոյեմբերյանի զորամաս` ծանոթանալու մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին: Ավելի ուշ նախարարն ուղղաթիռով վերադարձել է Երևան:

Մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, իսկ Դ.Խաչատրյանը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---