20 մայիսի 2013 - 13:02 AMT
2013-ի ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,9 տոկոս

2013-ի ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է և կազմել է 3,9 տոկոս 2012-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի ապրիլին մարտի համեմատ այս ցուցանիշը աճել է 1,3 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,4 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 3,9 տոկոսով:

Հաշվետու շրջանում արձանագրվել է 3,9 տոկոս գնաճ: Միժամանակ 2013թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում: Միաժամանակ 2013թ. հունվար-ապրիլին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 3,2 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: