Պան Գի Մուն. Նախապատրաստվում է Սիրիայի գծով խորհրդաժողովը

Պան Գի Մուն. Նախապատրաստվում է Սիրիայի գծով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այժմ շահագրգիռ կողմերը խորհրդակցում են Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողով հրավիրելու հարցի շուրջ՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավոր կլինի գումարել սեղմ ժամկետում:

«Ես արդեն խոսել եմ Ռուսաստանի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու այլ կողմերի հետ: Մենք այժմ դիտարկում ենք հունիսի սկզբին խորհրդաժով հրավիրելու հնարավորությունը»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---