20 մայիսի 2013 - 14:10 AMT
ՄԱԿ-ը բացահայտում է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կորեայի հետ զենքի առևտրով զբաղվելու էմբարգոյի խախտումը

ՄԱԿ-ը բացահայտում է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կորեայի հետ զենքի առևտրով զբաղվելու էմբարգոյի խախտումը : Զեկույցը պատրաստել է ՄԱԿ ԱԽ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների դիտարկման կոմիտեն, հայտնում է Associated Press-ը:

Զեկույցում ասվում է, որ կոմիտեն խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Korea Mining Development Corp.-ի բաժանմունք հանդիսացող Hesong առևտրի կորպորացիայի դեմ, որը ներգրավված էր Ադրբեջանին հյուսիսկորեական 70 հրթիռներ Ադրբեջանին վաճառելու փորձի մեջ: 2012թ. հրթիռներ վաճառելու փորձ էր կատարել զենքի վաճառքով զբաղվող Մայքլ Ռենջերը:

«Առկա է նրա նամակագրությունը էլեկտրոնային փոստով, Ռենջերը պարծեցել է, որ եղել է Ադրբեջանի կառավարության հյուրը»,-գրում է AP-ն: