20 մայիսի 2013 - 14:48 AMT
2013թ. ապրիլին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 142 711, աճը՝ 2,5 տոկոս

2013թ. ապրիլին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է 142 711, աճելով 2,5 տոկոսով: Ընդ որում, ապրիլին 2013թ. մարտի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,4 տոկոսով: Միաժամանակ 2013թ. հունվար-ապրիլին աշխատավարձը կազմել է 141 276 դրամ, ինչն ավելի է 2012թ. նույն շրջանի ցուցանիշից 3 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2,9 տոկոսով` կազմելով 115 041 դրամ, իսկ 2013-ի ապրիլին 2013-ի մարտի համեմատ 2 տոկոս աճ է գրանցվել՝ 113 407 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի ապրիլին 2012թ. նույն շրջանի համեմատ կազմել է 4 տոկոս՝ հասնելով 174 768 դրամի: Հայաստանում 2013-ի ապրիլին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-ապրիլին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 5 տոկոսով՝ կազմելով 173 906 դրամ: