20 մայիսի 2013 - 16:08 AMT
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշակերտական ինքնավարության մարմինների համաժողով

Մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի կունենա աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական համաժողովի ընթացքում կքննարկվեն ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։

Ներկա կլինեն Երևանի ավագ դպրոցների աշակերտական ինքնավարության մարմինների ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, հասարակական սեկտորի անդամներ, ՀՀ ԿԳՆ պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ: