20 մայիսի 2013 - 16:35 AMT
Հայաստանի Մ-17 տ. ֆուտբոլի հավաքականն արդեն ժամանել է Հունգարիա

Մայիսի 21-24-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Հունգարիայում մասնակցելու է ընկերական մրցաշարի:

Հավաքականն արդեն ժամանել է Հունգարիա: Այսօր տեղի կունենա առաջին մարզումը, իսկ վաղը հավաքականը կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ:

Մայիսի 22-ին կկայանա Հայաստան-Շվեյցարիա, իսկ մայիսի 24-ին` Հայաստան-Սլովենիա հանդիպումները: