20 մայիսի 2013 - 16:39 AMT
Արմավիրցիները բացել են ճանապարհը, մարզպետարանում խորհրդակցությունն ավարտվեց

Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետի, գյուղնախարարի և կարկուտից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Հայկավան համայնքի ղեկավար Մամիկոն Գևորգյանը, փոխվարչապետը իրենց տեղեկացրել է, որ վաղը ԱԺ-ում հարցը կքննարկվի և հինգշաբթի օրը որոշման մասին կհայտնեն իրենց: Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիները խորհրդակցությունից հետո համաձայնել են բացել ճանապարհը, սակայն դեռ չեն հեռացել:

«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ առավոտից փակել էին ճանապարհը և նախագահի ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Նրանց բերքը նախորդ շաբաթ կարկուտը ոչնչացրել է: