20 մայիսի 2013 - 16:49 AMT
Ավտոբուսում հայտնաբերված «РГД-5» տիպի նռնակը վնասազերծվել է

Արարատի մարզի Դաշտավան գյուղ մեկնած փրկարարները թիվ 54 երթուղային ավտոբուսի մեջ նռնակ են հայտնաբերվել: Ժամը 12.50-ից մինչև 13.06-ը հրշեջ - փրկարարները ավտոբուսի մոտակայքում իրականացրել են հերթպահություն: Ժամը 13.00-ին ոստիկանները վնասազերծել են «РГД-5» տիպի նռնակը և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին PanARMENIAN.Netին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր` այսօր, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ ավտոբուսի մեջ, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: