20 մայիսի 2013 - 18:11 AMT
Հերթական արտակարգ պատահարն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում

Հերթական արտակարգ պատահարն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում: Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 մարդ վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Բաքվի Նարիմանովի շրջանում: Վթարվել է մեքենան, որը զինվորներին տեղափոխում էր Ադրբեջանի ՆԳՆ-ից պետական դրոշի հրապարակ, որտեղ նրանք պետք է երդում տային:

Կենտրոնական հոսպիտալում ասել են, որ նրանց վիճակը կայուն է: 2013թ. մայիսի 18-ին Ադրբեջանում ևս մեկ վթար տեղի ունեցավ զինծառայողների մասնակցությամբ: ՃՏՊ արդյունքում զոհվեցին Ադրբեջանի ներքին զորքերի 5 ժամկետային զինծառայողներ, ևս 6-ը՝ վիրավորվեցին: