20 մայիսի 2013 - 17:58 AMT
Քութաիսիի միջազգային մրցաշարին մասնակցելու են 8 հայ սուսերամարտիկներ

Հունիսի 7-10-ը Քութաիսիում կայանալու է սուսերամարտի միջազգային մրցաշար: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Արտաշես Մադոյանն ասել է, որ Վրաստան կմեկնեն 8 հայ մարզիկներ:

Ճկասուսեր ձևում հանդես են գալու Էմիլ Դանիելյանը, Մայքլ Հովհաննեսյանը, Հասմիկ Աղաբաբյանն ու Արփինե Աթոյանը: Խոցասուսերում ներկայացված են լինելու Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը, Էմմա Պողոսովան ու Լիլիթ Էվոյանը: Մրցաշարին մասնակցելու են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վլադիկավկազի սուսերամարտիկները: