Բեյրութ-Երևան առաջին չվերթը տեղի կունենա հուլիսի 5-ին20 մայիսի 2013 - 18:34 AMT PanARMENIAN.Net - «Լիբանանյան ավիաուղիները» վերսկսում են ուղիղ հաղորդակցությունը Բեյրութի և Երևանի միջև: «Լիբանանյան ավիաուղիների» բանակցությունները Հայաստանի համապատասխան մարմինների հետ վերջին փուլում են։ Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, առաջին չվերթը տեղի կունենա հուլիսի 5-ին: Ուղիղ չվերթները Լիբանանի ու Հայաստանի միջև դադարեցվել էին «Արմավիայի» սնանկության պատճառով: Երևանից Բեյրութ կարելի էր հասնել Դուբայով: «Կարծում եմ սա շատ կարևոր հանգամանք է։ Միջին Արևելքում ապրում են կազմակերպ հայկական համայնքներ։ Այս պահի դրությամբ բացի Արաբական Էիմրություններից մնացյալ երկրներից ուղղակի թռիչքներ չկան դեպի Երևան։ Հայրենամերձ հայկական գաղթօջախների և հայրենիքի միջև կապն ավելի աշխուժացնելու առումով ռազմավարական նշանակություն ունի Բեյրութ-Երևան թռիչքների իրականացումը։ Եվս մեկ դիտարժան կետ. Թուրքիան իր ներկայությունը տարածաշջրանում, ընդ որում Լիբանանում, ակտիվացրել է և դրա կարևորագույն միջոցներից մեկը Բեյրութից դեպի Թուրքիայի տարբեր քաղաքներ իրականցվող թռիչքներն են։ Մենք նաև այս նկատառումով պետք է աշխուժացնենք Երևանի հետ կապը»,-ասել է Շահան Քանդահարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |