21 մայիսի 2013 - 12:33 AMT
Գվատեմալայի ՍԴ-ն չեղյալ է համարել նախկին բռնապետ Էֆրաին Մոնթի դատավճիռը ցեղասպանության համար

Գվատեմալայի ՍԴ-ն չեղյալ է հայտարարել նախկին բռնապետ Էֆրաին Մոնթի դատավճիռը ցեղասպանության համար և ողջ դատավարությունը, սկսած 2013թ. ապրիլի 19-ից, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

2013թ. մայիսի 10-ին Մոնթը դատապարտվեց 80 տարվա ազատազրկման: Նախկին բռնապետը հերքում է մեղադրանքներն իր հասցեին:

Էֆրաին Մոնթն իշխանության եկավ 1982թ. ռազմական հեղաշրջման արդյունքում, նա իր իշխանավարության օրոք արտոնեց հնդկացիների սպանությունները: Համարվում է, որ նա մեղսակից է առնվազն 1771 Մայա իկսիլ ցեղի հնդկացիների մահվանը: