Դաղստանում ձերբակալվել է թուրք դիվերսանտ

PanARMENIAN.Net - 2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ ՆԳՆ եւ ԱԴԾ համատեղ գործողությունների ժամանակ Դաղստանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Ալի Սոթեյկին Օլլուն: Նա ցուցմունքներ է տվել, որ 2001-ից մինչեւ 2005 թվականը եղել է «Ալ-Քաեդայի» ներկայացուցիչ Աբու Խավսի խմբավորման կազմում: Ձերբակալվածի խոսքերով, նա 1996-1997 թթ. ծառայել է թուրքական բանակում, իսկ 2001 թվականից իսլամիստ ծայրահեղականների կողմից անդամագրվել է Չեչնիայի տարածքում ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Հայրենակիցների խմբի հետ նա ժամանել է Բաքու, որտեղից երթուղային ավտոբուսով մեկնել է Թբիլիսի, իսկ այնուհետեւ տաքսիով հասել Պանկիսի կիրճ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Աբու Խավսը: Այնտեղ մեկ տարվա ընթացքում Ալի Սոթեյկինը դիվերսիոն նախապատրաստում է անցել Թուրքիայից եկածների խմբում: Այդ խմբի կազմում եղել է 35 հոգի` Թուրքիայի քաղաքացի Աբու Զարայի հրամանատարությամբ:



Ալի Սոթեյկին Օլլուն ծնվել է 1977 թվականին: Նա Սաքարյա նահանգի Կարասու քաղաքից է: Դեկտեմբերի վերջին արդեն հաղորդվել էր այն մասին, որ Խասավյուրտում ձերբակալվել է թուրք վարձկան: Նա ցուցմունք է տվել, որ 2002 թվականից մասնակցել է Չեչնիայում դաշնային ուժերի դեմ մարտական գործողություններին Գելաեւի, Խալիլովի, Աբու Խավսի եւ Աբու Զարայի ավազակախմբերի կազմում: Սակայն Դաղստանի ՆԳՆ-ում այդ պահի դրությամբ չեն հաստատել, որ ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---