21 մայիսի 2013 - 12:34 AMT
Ռուսաստանի միայն չորս քաղաք է պատրաստ ֆուտբոլի ԱԱ-2018-ին

Ռուսաստանի միայն չորս քաղաք է պատրաստ ֆուտբոլի ԱԱ-2018-ին՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանն ու Սոչին, հայտարարել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ջորջաձեն:

«Խնդրահարույց են հյուրանոցային տեղերը: ՖԻՖԱ պահանջը՝ առնվազն 6000 հյուրանոցային համար ունենալն է, իրականում դրանք ավելի շատ պետք է լինեն: Հավանաբար, օդանավակայանների վերակառուցումից բացի, հարկ կլինի այլ կրեատիվ լուծումներ որոնել»,-Ջորջաձեի խոսքերը հայտնում է «Ռ-սպորտը»:

Ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում 2018թ. հունիսի 8-ից հուլիսի 8-ը: