21 մայիսի 2013 - 15:12 AMT
Բանջարեղենը Հայաստանում կարող է թանկանալ 100 տոկոսով

Վերջերս տեղացած կարկուտի պատճառով բանջարաբոստանային բույսերը կարող են թանկանալ 100 տոկոսով: Այդ մասին մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Ըստ նրա, կբաձրանան լոլիկի, բիբարի և սմբուկի գները: Ինչ վերաբերում է մրգերի գների բարձրացմանը, մասնավորապես խաղողի ակնկալվող գնին, ապա կանխատեսվում է 20 տոկոս գնաճ:

Հրաչյա Բերբերյանը հավելել է, որ կարկուտի հասցրած վնասի պատճառով կկրճատվի նաև արտահանվող գյուղմթերքի ծավալը: