21 մայիսի 2013 - 17:23 AMT
Մհեր Հովհաննիսյանը Լիմբուրգի շախմատի մրցաշարում 2-րդ տեղն է գրավել

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում ավարտված օփենում 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և բաժանել 1-5-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանն արժանացել է երկրորդ մրցանակին:

Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովը (Ռուսաստան):

Մրցաշարին մասնակցում էին 101 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: