ԱԺ պատգամավորը պատասխանում է «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք» հարցին

ԱԺ պատգամավորը պատասխանում է  «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք» հարցին

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարութուն է տարածել Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընչած գնահատականների, կարծիքների և բնորոշումների մասին: «ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայտարարությանս կարիքը, թերևս, չէր լինի, եթե Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում չհնչեին գնահատականներ և կարծիքներ, որոնք հնչեղ են, բայց շատ ժամանակ անպատասխանատու և անվստահելի:

Բազմիցս հնչեց «թաղային խուժան» արտահայտությունը: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր ժողովուրդը ձեր իսկ կողմից բնորոշված «խուժաններին» լսող է և հետևող: Չեմ կարծում...

Հնչեց, որ Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է և երկրի ղեկավարի ելույթի խմբագրված տարբերակը: Հնչեցին այնպիսի կոպիտ բնորոշումներ, ինչպիսիք են «խաբող», «քցող», «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք»:

Որ երկիրը տանենք դեպի զարգացում:

Շահարկվեցին բոլորիս համար ցավալի իրողություններ՝ կարկուտից տուժած գյուղացիներ, գազի գնի թանկացում, անգամ շատ ողբերգալի միջադեպ՝ սպանություն բանակում:

Որևէ ուժի քաղաքական կշիռը չի ավելանում պոպուլիստական արտահայտություններից (չեմ ասում ամբոխահաճո, քանզի չեմ դիտում սեփական ժողովրդիս իբրև ամբոխ): Կառավարության ծրագիրը տրամաբանական է: Ճիշտ է, այն կայծակնային բարելավումներ և ամբիցիոզ ծրագրեր չի ներառում, ինչին արդարացիորեն ապասում է ժողովուրդը, սակայն իրատեսական է և կշռադատված:

Այս պայմաններում, երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր, իսկ այս ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները (աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի, աղքատության հաղթահարում), պետք է իրականացվեն հետևողական աշխատանքի արդյունքում: Միասնական աշխատանքի արդյունքում:

Իսկ միասնական ազնիվ աշխատանքով, կարծում եմ, կհասնենք նաև այդքան նշված «վստահության միջավայրի» ձևավորմանը», - նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---