21 մայիսի 2013 - 20:43 AMT
«Հարսնաքարի գործ». Դատական նիստին ներկայացել և ցուցմունք է տվել Ռուբեն Հայրապետյանը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստին ներկայացել է ԱԺ` այս միջադեպի հետևանքով նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և ցուցմունք տվել: «Հարգելի դատարան, եթե կան հարցեր, խնդրում եմ տվեք, որովհետև միշտ շահարկվում էր, թե ես վախենում եմ դատարանից, դրա համար ներկայացել եմ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը։

Նա դատարանին խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է մանկուց և նրանք նման բան չէին կարող անել։ Նախկին պատգամավորը նշեց, որ նրանիցի ոչ մեկը նաև իր թիկնապահը չի եղել` միայն անհրաժեշտության դեպքում ուղեկցել են իրեն։

Իսկ դեպքի մասին, իր խոսքով, տեղեկացել է հեռախոսով: Նրան ասել են, թե վիճաբանությունից հետո Վահե Ավետյանը և նրա ընկերները իրենց ոտքով դուրս են եկել ռեստորանային համալիրից, ու այդ պատճառով ինքը չի գնացել ռեստորան։ Երբ արդեն իմացել է, որ Վահե Ավետյանը հիվանդանոցում է և նրան վիրահատում են, բարկացել է անվտանգության աշխատակիցների վրա` դեպքի մանրամասների մասին հարցեր չտալով: Չի պարզել նաև, թե ով ում է հարվածել: Բայց 2 բան պարզել է` ամբաստանյալ Արման Խաչատրյանը դեպքի ժամանակ նստած է եղել ավտոմեքենայի մեջ, քանի որ իրեն վատ է զգացել և միջադեպին մասնակցել են այլ անձինք, բայց հայտնի չէ` ովքեր: