ՀԱԿ. Մարտի 1-ի լիակատար բացահայտումը ՀԱԿ գլխավոր քաղաքական խնդիրներից է, և օգտագործվելու են բոլոր լծակները

ՀԱԿ. Մարտի 1-ի լիակատար բացահայտումը ՀԱԿ գլխավոր քաղաքական խնդիրներից է, և օգտագործվելու են բոլոր լծակները

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի սպանությունների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությունը երեկ ԱԺ-ում չընդուվեց: Այս առիթով ՀԱԿ-ը հայտարարութուն է տարածել, որում նշված է.«ՀՀ ԱԺ իշխանական մեծամասնությունը հակաօրինական և անհիմն մերժեց նախաձեռնությունը:

Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման խնդրով ընդդիմության հավաքած 48 ձայնը առավելագույնն է 1999 թվականից ի վեր խորհրդարանի պատմության մեջ։ Այս փաստը մի կողմից՝ վկայում է խնդրի հասարակական հնչեղության բարձր աստիճանի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում է վարչախմբի դեմ ընդդիմության միավորման իրական հնարավորությունը։

Քվեարկությունը ու դրան նախորդած քննարկումները ցույց տվեցին, որ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման խնդրում կա երկու հստակ բևեռ։ Մի կողմում ողջ քաղաքական դաշտն է, քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունների հետ՝ այն համոզմամբ, որ առանց տվյալ խնդրի լուծման Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա ժողովուրդը՝ որպես հասարակություն մնալու են փակուղու առջև։ Մյուս կողմում իշխանական կոալիցիան է ՀՀԿ և ՕԵԿ կազմով, որը ամեն կերպ խոչընդոտելով խնդրի լուծմանը, իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես գալով որպես ոճրագործության հեղինակ։

Ինչպես մինչև այժմ, այսուհետ ևս, անկախ բոլոր հանգամանքներից ու զարգացումներից, Մարտի 1-ի լիակատար բացահայտումը և հանցագործներին պատժելը Հայ Ազգային Կոնգրեսը համարել ու համարելու է իր գլխավոր քաղաքական խնդիրներից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն օգտագործելու է քաղաքական, իրավական և քարոզչական բոլոր լծակները՝ գործելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում», - նշված է հայտարարության մեջ:

Երեկ ԱԺ-ում քվեարկության է դրվել 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախագիծը չի ընդունվել` 48 պատգամավոր կողմ է քվեարկել, 58-ը՝ դեմ և 2-ը՝ ձեռնպահ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---