Արամ Խաչատրյանի անվան տրիոն հյուրախաղերով ՌԴ-ում է` կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակի առիթով

Արամ Խաչատրյանի անվան տրիոն հյուրախաղերով ՌԴ-ում է` կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակի առիթով

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի շրջանակում մարտի 30-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համերգով են մեկնարկել Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հյուրախաղերը: Ապրիլի 25-ից մայիսի 7-ը հյուրախաղային ծրագրի շրջանակում տրիոն համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես՝ Սոչի, Կրասնոդար, Կիսլովոդսկ, Ստավրոպոլ, Նաբերեժնիե Չելնի, Իժևսկ, Վոտկինսկ քաղաքներում:

Ապրիլի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան տրիոն Կրասնոդարում Կուբանի սիմֆոնիկ նվագախմբի և անվանի դիրիժոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Պոնկինի հետ ներկայացրել են Ա. Խաչատրյանի Դաշնամուրի, Ջութակի կոնցերտները և Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան: Իսկ մայիսի 7-ին, Վոտկինսկում Պ. Չայկովսկու տուն–թանգարանում, տեղի է ունեցել Պ. Չայկովսկու անվան 56-րդ միջազգային փառատոնի փակումը, որի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան տրիոյի կատարմամբ հնչել են Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի և Պ. Չայկովսկու ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հյուրախաղերը կշարունակվեն ՌԴ մի շարք քաղաքներում, Մերձբալթյան և եվրոպական երկրներում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---