22 մայիսի 2013 - 10:13 AMT
Շառլ Ազնավուրը նշում է 89- ամյակը

Այսօր լրանում նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի 89- ամյակը:Նա ծնվել է 1924թ. Փարիզում: Ազնավուրի ծնողները էմիգրանտներ էին, որոնք տեղափոխվեցին Ֆրանսիա 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

Նրա առաջին արտիստական հաջողությունները մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք ինքն էր գրել դետ 20 տարեկանում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:Նա հայտնվեց երաժշտական ասպարեզում 40-ական թվականներին, կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետով: Նրանց նկատեց ֆրանսիացի հանրաճանաչ երգչուհի Էդիթ Պիաֆը, ով խնդրեց Ազնավուրին նրա համար երգեր գրել: Շառլը և Պիերը երգչուհու հետ միասին մեկնեցին համերգային շրջագայության Ֆրանսիայով և Ամերիկայով: Պիաֆի հետ ծանոթությունը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքի գլխավոր դրդապատճառն էր: 1955-ից Շառլ Ազնավուրը խաղացել է նաև կինոյում, նկարահանվել է ֆրանսիական և ամերիկյան ֆիլմերում:

Նա հրապարակել է նաև իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը` «Ազնավուրը Ազնավուրի մասին»: Վերջերս «Թայմ» ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվեց 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:

Ազնավուրը Հայաստանի ու հայ ժողովրդի նվիրյալն է, ինչը բազմիցս ապացուցել է իր գործունեությամբ։ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց բարեգործական հիմնադրամ, կազմակերպեց հանգանակություններ` զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնելու նպատակով. հասարակական մեծ արձագանք ունեցավ 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների մասնակցությամբ ձայնագրած «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը: Երևանում Ազնավուրի անունն է կրում կենտրոնական հրապարակներից մեկը, իսկ Գյումրիում նրա արձանն է կանգնեցված: 2008 թվականի դեկտեմբերից նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բացի այդ` ՀՀ դեսպանը Շվեյցարիայում:

Աշխարհահռչակ շանսոնիեն իր 89-ամյակը այսօր կնշի Լատինական Ամերիկայում համերգային ծրագրով: